Օգտակար ռեսուրսներ

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն աջակցում է Հայաստանին Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) մասին օրենքների ամփոփմանը, իրազեկման արշավների իրականացմանը, Ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության (ՌԱՄԱ) մոտեցման կիրառմանը ՓՄՁ-ների գործունեության մեջ, ձեռնարկությունների հանդեպ կիրառվող կանաչ կանոնակարգերի խստացմանը և պահանջների կատարմանը, կանաչ ֆինանսավորման և ներդրումների քաղաքական երկխոսությունների ամրապնդմանը, վարչական կարողությունների գնահատմանն ու զարգացմանը, Կանաչ աճի ցուցանիշների (ԿԱՑ-ներ) մշակմանը:
...
Եվրոպական միության «EU4Digital» նախաձեռնությունն աջակցում է Հայաստանում թվային բարեփոխումների օրակարգին` նպաստելով թվային տնտեսության եւ հասարակության առանցքային ոլորտների զարգացմանը՝ ԵՄ նորմերին եւ փորձին համապատասխան: Նպատակն է ապահովել տնտեսական աճ, ստեղծել ավելի շատ աշխատատեղեր, բարելավել մարդկանց կյանքի որակը եւ օգնել բիզնեսներին: Ծրագրի արդյունքները կբերեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ավելի լավ գներով եւ ավելի լայն ընտրությամբ առցանց ծառայությունների լավարկմանը՝ ներգրավելով ներդրումներ, խթանելով առեւտուրն ու զբաղվածությունը, ինչպես նաեւ ամրապնդելով ԵՄ անդամ երկրների եւ ԱլԳ համագործակցությունը:
...
Հորիզոն Եվրոպան հետազոտության և նորարարության ԵՄ հիմնական ֆինանսավորման ծրագիրն է: Այն պայքարում է կլիմայի փոփոխության դեմ, օգնում հասնել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին և խթանում ԵՄ մրցունակությունն ու աճը: Գլոբալ աջակցության ծառայության հիմնադրամի շրջանակներում այն նպաստում է ԱլԳ 5 երկրների ավելի ուժեղ մասնակցությանը` հասանելի դարձնելով Հորիզոն Եվրոպային մասնակցության ռեսուրսները:
...
Էրազմուս+-ը ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագիրն է` շարժունակության ու համագործակցության խթանման նպատակով՝ լինելու ավելի ներառական, թվային և ավելի կանաչ:
...
Ծրագրի նպատակն է Արևելյան գործընկերության երկրների երիտասարդներին ակտիվորեն ներգրավել քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում: Այն առաջարկում է ուսուցման հնարավորություններ երիտասարդության ոլորտի հիմնական մասնակիցներին: Բացի այդ, այն խթանում է ԱլԳ տարածաշրջանի պետական և ոչ պետական հիմնական դերակատարների և Եվրոպական միության գործընկերների միջև համագործակցությունը, գիտելիքների փոխանակումը և համատեղ ուսուցումը։
...
Ծրագրի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության ՓՄՁ-ներին՝ թվային փոխակերպման միջոցով դառնալու ավելի մրցունակ:

Այն ձգտում է.

- Զարգացնել պետական և մասնավոր հատվածների դերակատարների կարողությունները՝ խթանելու թվային տնտեսական զարգացումը: Դրա համար այն առաջարկում է կարողությունների զարգացման դասընթացներ, ուսումնական այցեր և աջակցում է անհրաժեշտ հետազոտություններին:
- Խթանել միջսահմանային և տարածաշրջանային համագործակցությունը և ստեղծել համագործակցության ցանցեր ԱլԳ շրջանակներում:
- Աջակցել ՓՄՁ-ներին բիզնեսում և արտադրական գործընթացներում ներդնելու թվային լուծումներ:
...
Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները