Կանայք բիզնեսում. II փուլ

Ծրագրի նկարագրություն 

Նախաձեռնության նպատակն է ԱլԳ երկրներում խթանել կանանց ձեռնարկատիրությունը և բիզնեսում ընդհանուր ներգրավվածությունը ` մեծացնելով բիզնեսների զարգացման թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական ծառայություններին հասանելիությունը: Այն Գործընկեր ֆինանսական հաստատություններին (ԳՖՀ) առաջարկում է որոշակի վարկային գծեր, ռիսկերի ծածկույթ և տոկոսադրույքների սուբսիդիաներ ` ԳՖՀ-ների կարողությունների ձևավորմանը և տարածաշրջանում կին ձեռներեցների համար կազմակերպվող ուսուցման, ցանցային ծանոթությունների և խորհրդատվության աջակցությանը զուգահեռ:

 Ծրագրի նպատակները 

Ծրագիրը նպատակ ունի մեծացնել Արևելյան գործընկերության երկրներում կանանց ղեկավարությամբ գործող ԳՓՄՁ-ների դերը: Այն հատկապես թիրախավորում է ֆինանսներին ավելի մեծ հասանելիությունը, ֆինանսական հաստատությունների` կին ձեռներեցներին ծառայություններ մատուցելու կարողությունների հզորացումը, երկարաժամկետ ֆինանսավորմանը և բիզնեսի զարգացման փորձագիտական կարողություններին ավելի մեծ հասանելիությունը, ինչպես նաև կին ձեռներեցների շրջանում հմտությունների կատարելագործումն ու ավելի արդյունավետ ցանցերի ձևավորումը:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները