Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր հատվածի առաջնորդությամբ տնտեսական աճի խթանում

Ծրագրի նկարագրությունը

Ծրագրի նպատակն է նոր կյանք հաղորդել խորհրդային շրջանից լքված Դիլիջանի կարի ֆաբրիկային` այն վերածելով ԴԻԼԻԶԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ-ի` ժամանակակից տարածքի, որը կխթանի համագործակցությունը ձեռնարկությունների և անհատների միջև, այդպիսով նպաստելով ստեղծարարությանը և մտքերի փոխանակումներին` միևնույն ժամանակ նվազեցնելով ձեռնարկատիրական ռիսկերը: Նախաձեռնությունը ներառում է նաև շենքի վերանորոգումը` հիմնելու շուկային հասանելիություն ունեցող արտադրական միավորներ, ստեղծելու Բիզնեսի աջակցության կենտրոն, ինչպես նաև ինկուբատորով և աքսելերատորով Համագործակցության կենտրոն և Հյուրընկալության բիզնես ասոցիացիա:

Ծրագրի նպատակները

Գործողության ընդհանուր նպատակն է խթանել տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը Դիլիջան խոշորացված համայնքում: Այս աճի ապահովմանն օժանդակող գործոններն են` 1) սոցիալական տնտեսության արդյունքները, այն է` ձեռնարկությունների համագործակցությունը բիզնես ասոցիացիաներում և կոոպերատիվներում, 2) ինստիտուցիոնալ աջակցությունը բիզնեսին` խորհրդատվական և վարչական հարցերից դեպի կրթություն և արտապատվիրված ծառայություններ, 3) բիզնես կլաստերներ` ոլորտային արժեշղթաների մասնակիցների միավորում թե՛ ֆիզիկապես, թե՛ վիրտուալ:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները