Իջևանում տնտեսական զարգացման և նորարարության խթանում՝ պետություն-մասնավոր համագործակցության և համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով

Նկարագրություն

Ծրագիրը կենտրոնանում է Հայաստանի Իջևան համայնքում պետություն-մասնավոր գործընկերության այնպիսի քննարկումների մեկնարկի վրա, որոնք ուղղված են զբոսաշրջության, բարձրարժեք գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում նորարար ձեռներեցության խթանման համար կայուն էկոհամակարգի ստեղծմանը:

Ծրագրի նպատակները 

Ծրագրի նպատակը Հայաստանի Իջևան քաղաքում պետական-մասնավոր գործընկերության այնպիսի երկխոսության մեկնարկն է, որն ուղղված է զբոսաշրջության, բարձրարժեք գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում նորարար ձեռներեցության խթանման համար կայուն էկոհամակարգի ստեղծմանը: Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է հետևյալ հատուկ նպատակներին ուղղված համապարփակ մոտեցումը. ոլորտային բիզնես ասոցիացիաների, բիզնես ծառայություններ մատուցողների, աքսելերատորների և տեղական իշխանությունների միջև պետական-մասնավոր գործընկերության գործառնական մակարդակի երկխոսության (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից համակարգմամբ) մեկնարկ, բիզնես աքսելերատորից և Իջևանում գործող Արմաթ ինժեներական լաբորատորիաներից (որոնք ծառայում են որպես համայնքային զարգացման կենտրոններ) կազմված երկշերտ էկոհամակարգի ստեղծում` նորարարական ձեռներեցության խթանման համար, զբոսաշրջության, բարձրարժեք գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում գործող տեղական ԳՓՄՁ-ների մրցունակության մեծացում, կանանց, երիտասարդների և բնակչության խոցելի շերտերի այլ ներկայացուցիչների զբաղվածության հնարավորությունների ընդլայնում` ուսուցման, վերապատրաստման, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և կոշտ և փափուկ հմտությունների ամրապնդման միջոցով:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները